Կորոնավիրուսային հիվանդության երկու նոր դեպքեր Արցախում

12:32, 13 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում օգոստոսի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության երկու նոր դեպքեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 32 թեստավորում։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 977 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 776 քաղաքացու հետազոտություն, որոնցից 994-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:


© 2009 ARMENPRESS.am