«Ռոմա»-ի առաջին մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայում թուրքական ակումբ է  

10:52, 13 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ի առաջին մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայում թուրքական ակումբ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո առաջին անգամ անցկացվող Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում «Ռոմա»-ն կմրցի թուրքական «Տրապզոնսպոր»-ի հետ: Թիմերի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին Թուրքիայում, իսկ պատասխան հանդիպումը կլինի Հռոմում օգոստոսի 26-ին:

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունը Եվրոպայի ակումբային հեղինակությամբ երրորդ մրցաշարն է և անցկացվելու է Չեմպիոնների ու Եվրոպայի լիգայի խաղարկություններին զուգահեռ:


© 2009 ARMENPRESS.am