Թալիբներն Աֆղանստանում գրավել են Լաշքարգահ քաղաքը. AFP

09:40, 13 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցներն իրենց վերահսկոության տակ են վերցրել Լաշքարգահ քաղաքը՝ Աֆղանստանի հարավի Հիլմենդի նահանգի վարչական կենտրոնը: Օգոստոսի 13-ին այդ մասին հաղորդել Է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի անվտանգության ծառայությունների մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տեղեկատվությամբ թալիբները 48 ժամով հրադադարի ռեժմ են սահմանել քաղաքից խաղաղ բնակիչների եւ զինվորականների տարահանման համար: Իր հերթին «Թալիբանի» պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը Twitter-ի իր Էջում հայտարարել Է, որ Հերաթի, Քանդագարի, Հիլմենդի եւ Բադղիսի նահանգները լիովին գտնվում են թալբների ձեռքին: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու՝ իր որոշման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ:

Այդ ֆոնին իսլամական հանրապետւթյունում տեղի Է ունեցել անվտանգության բնագավառում իրադրության կտրուկ վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբանի» շարժումը սաստկացրել են մի շարք ուղղություններով հարձակման տեմպերը: Մի շարք բաց աղբյուրների տվյալների, ինչպես նաեւ իրենց իսկ թալիբների պնդումների համաձայն՝ արմատականները վերահսկում են երկրի տարածքի 60-ից մինչեւ 85 տոկոսը, ներառյալ շրջանները հինգ պետությունների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի հետ սահմանների երկայնքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am