Ազգային ժողովն ընտրեց 12 մշտական հանձնաժողովների նախագահներին

19:06, 12 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ Ազգային ժողովն ընտրեց  12 մշտական հանձնաժողովների նախագահներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկության արդյունքները:

Ստորև ներկայացնում ենք ԱԺ մշտական հանձնաժողովների ընտրված նախագահների անունները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հերիքնազ Տիգրանյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Նարեկ Զեյնալյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Էդուարդ Աղաջանյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սիսակ Գաբրիելյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արման Եղոյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Թագուհի Թովմասյանը («Հայաստան» խմբակցություն):

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Անդրանիկ Քոչարյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

Պետական, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

Տարածարջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արմեն Գևորգյանը («Հայաստան» խմբակցություն):

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության  և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վահե Ղալումյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վահե Հակոբյանը («Հայաստան» խմբակցություն):

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գևորգ Պապոյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

 


© 2009 ARMENPRESS.am