ՀՀ ՄԻՊ-ը և UNFPA-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը մարդկանց խնդիրները վեր հանելու համար այցելել են Սյունիքի մարզ

19:48, 11 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանի համատեղ այցը Սյունիքի մարզ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ  «Ֆեյսբուք»-ում  ՀՀ ՄԻՊ-ի էջից, նախատեսված են հանդիպումներ Կապան քաղաքում, Կապան և Տեղ համայնքների գյուղերում:

Ըստ աղբյուրի՝ այցի նպատակն է վեր հանել մարդկանց խնդիրները համատեղ լուծումներ գտնելու համար:

Նշվում է, որ Կապանում այցին մասնակցում է համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը:


© 2009 ARMENPRESS.am