ՔՊ-ն ԱԺ գիտության և կրթության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Սիսակ Գաբրիելյանին

19:30, 11 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, թեկնածուին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Թագուհի Ղազարյանը:

Պատգամավոր Կնյազ Հասանովը քննարկումների ժամանակ բարձրացրեց ազգային փոքրամասնությունների շրջանում մանկավարժների, մայրենի լեզվի  ուսուցիչների պակասի հարցը՝ խնդրելով ուշադրություն դարձնել այս խնդրին: Ի պատասխան Գաբրիելյանը նշեց, որ միանշանակ աջակցելու են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին նմանօրինակ հարցերում:

 


© 2009 ARMENPRESS.am