«Դյուցազնագրքի» ռեկորդակիրը ռեկորդը գրանցելու համար դիմելու է «Գինեսի ռեկորդների» գրքին

15:15, 11 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դյուցազնագրքի» կրկնակի ռեկորդակիր Զորի Պողոսյանը իր ռեկորդը գրանցելու համար դիմել է «Գինեսի ռեկորդների» գրքին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Պողոսյանը պատմեց, որ օրեր առաջ նոր ռեկորդ է սահմանել: Նա 200 կգ ծանրաձողը ուսերին, նստած դիրքով պահել է 7 վայրկյան, որից հետո բարձրացել է` 10 անգամ կքանստելով ու բարձրանալով։ Ի դեպ, 31-ամյա Պողոսյանը նոր ռեկորդը սահմանեց Չարենցավանում կիրակի՝ օգոստոսի 8-ին կայացած մարզամշակութային միջոցառման ժամանակ, որը նվիրված էր Արցախյան երկրորդ պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ «Այս ռեկորդը նվիրել եմ Արցախյան վերջին պատերազմի հերոսների հիշատակին»,-ասաց նա:

Զորիկ Պողոսյանն արդեն իսկ մեկ ռեկորդով գրանցվել է «Գինեսի ռեկորդների» գրքում: Զորիկ Պողոսյանը ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն է: Նա Արտակարգ իրավիճակների նախարարության Վանաձորի փրկարար ծառայության հրշեջ–փրկարար է:


© 2009 ARMENPRESS.am