ԱԺ նախագահը Արփինե Դավոյանին մեկ նիստի ընթացքում զրկեց ելույթի իրավունքից

12:38, 11 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանին` երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին որակումներ տալու համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ նախագահը նաև Արփինե Դավոյանին զրկեց մեկ նիստի ընթացքում ելույթ ունենալու իրավունքից:

Ազգային ժողովի նախագահը նման որոշում կայացրեց, երբ Արփինե Դավոյանն իր ելույթում Սերժ Սարգսյանին անվանեց «մերժված», իսկ պատգամավորներին «լարովի տիկնիկներ»:


© 2009 ARMENPRESS.am