Իրանում հայտարարել են ռուսալեզու հեռուստաալիքի ստեղծման պլանների մասին

17:04, 10 Օգոստոս, 2021
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում քննարկում Է ռուսալեզու հեռուստաալիք ստեղծելու հարցը: Այդ մասին հայտարարել Է Մոսկվայում Իրանի դեսպան Քազըմ Ջալալին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք զրույց ենք վարում այն մասին, որպեսզի ռուսալեզու հեռուստաալիքի հեռարձակումն իրականացվի «Իսլամական հանրապետության ձայն»-ի (IRIB) (պետական հեռուստառադիոընկերության) կողմից»,-ասել Է դեսպանը՝ հանդես գալով միջոցառման ընթացքում, որը կազմակերպվել Էր Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կողմից:

Ռուսաց լեզվով հեռուստաալիքի ստեղծման հարցն առաջին անգամը չԷ, որ բարձրացվում Է Իրանի պաշտոնատար անձանց կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am