Մակրոնը կմասնակցի Իրաքի կողմից կազմակերպվող տարածաշրջանային անվտանգության կոնֆերանսին

20:27, 9 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի Իրաքի կողմից կազմակերպվող տարածաշրջանային անվտանգության հարցերին նվիրված կոնֆերանսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Ելիսեյան պալատում՝ Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Կազիմիի հետ Ֆրանսիայի նախագահի բանակցություններից հետո:

«Մուստաֆա Ալ-Կազիմին տեղեկացրել է տարածաշրջանային կոնֆերանսի նախապատրաստման մասին: Կոնֆերանսը տեղի է ունենալու Բաղդադում, օգոստոսի վերջին: Ֆրանսիական Հանրապետության ղեկավարը հաստատել է այդ կոնֆերանսին մասնակցելու իր մտադրությունը: Նա նաև հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Ֆրանսիայի հանձնառության մասին»,- նշել են Ելիսեյան պալատից:


© 2009 ARMENPRESS.am