«ՏաԹևեր» ճոպանուղու խափանման հետևանքով շարժակազմն արգելափակվել է բարձրության վրա. իրականացվում է տարահանում

17:51, 8 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 8-ին, ժամը 15։58-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում գտնվող «ՏաԹևեր» ճոպանուղու խափանման հետևանքով շարժակազմն արգելափակվել է բարձրության վրա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները ճոպանուղու աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են տարահանման աշխատանքներ։

Վիքիպեդիայի տվյալներով՝ ճոպանուղիղն ունի 2 օդախուց, որոնցից յուրաքանչյուրում տեղավորվում է 30 ուղևոր և մեկ ուղեկցորդ։


© 2009 ARMENPRESS.am