Չավուշօղլուն անտառային հրդեհների թեմայով հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ

16:56, 7 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 7-ին հեռախոսազրույց են ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական Vesti.az-ը:

Երկու երկրների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Թուրքիայում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակի և հրդեհաշիջման գործողությունների վերաբերյալ: Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Բայրամովին ադրբեջանցի հրշեջների հերթական խումբը Թուրքիա ուղարկելու համար: Իր հերթին Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ «Ադրբեջանը միշտ եղբայրական Թուրքիայի կողքին է և պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել»:


© 2009 ARMENPRESS.am