Լոնդոնում դանակով հարձակման հետևանքով երեք մարդ է վիրավորվել
13:36, 7 Օգոստոս, 2021ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն երկու ոստիկան և մեկ տղամարդ վնասվածքներ են ստացել Լոնդոնում դանակով հարձակման հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Թվիթեր»-ի էջում հայտնել է Լոնդոնի ոստիկանությունը:
Տուժածները հոսպիտալացվել են, սակայն նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:
Իրավապահները դեպքի վայրում ձերբակալել են հարձակում իրականացրած անձին: Հետաքննության շրջանակում ձերբակալվել է ևս երկու մարդ:
© 2009 ARMENPRESS.am