Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման 3-րդ փուլի «Կայրաթ»-«Ալաշկերտ» խաղն ավարտվեց ոչ-ոքի

20:02, 5 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման 3-րդ փուլի շրջանակներում Երևանի «Ալաշկերտ»-ը հյուրընկալվելիս մրցեց Ղազախստանի «Կայրաթ» ակումբի հետ:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի:

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթից Երևանում:

«Ալաշկերտ»-ը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում զիջել էր մոլդովական «Շերիֆ»-ի հետ դիմակայությունում և իրավունք ստացել մասնակցել Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլին: «Կայրաթ»-ի արգելքը չհաղթահարելու դեպքում Երևանի «Ալաշկերտ»-ը հնարավորություն կստանա մասնակցել Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆ փուլին:


© 2009 ARMENPRESS.am