ԱԻՆ փրկարարական ուժերը հրդեհների ներթափանցումը կանխելու համար անցնում են երկու հերթափոխով ծառայության

20:00, 5 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով` օգոստոսի 6-ից փրկարարական ուժերն անցնում են երկու հերթափոխով ծառայության: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ըստ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ պետ Արմեն Գևորգյանի, կապված սահմանային հրդեհների հետ` սահմանամերձ գոտիներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի` խոտածածկ և անտառապատ տարածքներում անցկացվելու է մշտադիտարկում, որպեսզի սահմանակից պետությունների տարածքներում առաջացող հրդեհները չներթափանցեն ՀՀ տարածք:


© 2009 ARMENPRESS.am