Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում տեղակայվել են ռուս սահմանապահներ. ՀՀ ՊՆ

19:17, 5 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում, մասնավորապես, Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։


© 2009 ARMENPRESS.am