Կայացել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդման արարողությունը

18:50, 5 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում կայացել է Իրանի Իսլամական Հանրապետության 8-րդ նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդման արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական  IRNA-ն, արարողությունը տեղի է ունեցել 115 երկրների 265 հյուրերի ներկայությամբ:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երդում է տվել դատական իշխանության ղեկավարի և արարողությանը մասնակից պաշտոնատար անձանց ներկայությամբ:

Նախագահը երդվել է լինել Իսլամական Հանրապետության Սահմանադրության և ռեժիմի պահապանը և ջանք չխնայել ժողովրդի խնդիրները լուծելու համար:

Երդման արարողությանը մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին, , Ալժիրի վարչապետ Այմեն Բենաբդերահմանը,  Իրաքի քրդական տարածաշրջանային վարչակազմի ղեկավար Նեչիրվան Բարզանին, Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և այլք:


© 2009 ARMENPRESS.am