Ջրականի հատվածում հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն

18:40, 5 Օգոստոս, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրականի (Ջաբրայիլ) և Մատաղիսի ուղղություններում օգոստոսի 5-ին տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում` Ջրականի դիրքային հատվածից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի (պահեստազորային, կամավորական) աճյուն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Ըստ աղբյուրի` նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո:

«Զինադադարից հետո`անցած 9 ամիսներից ընթացքում Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1631 աճյուն»,- նշված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am