Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը կդադարեցվի

10:45, 5 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 6-ին ժամը 09:00-18:00-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Ընկերությունը բնակիչներին խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:                  


© 2009 ARMENPRESS.am