Կալիֆոռնիայում անտառային հրդեհը տարածվել Է 112 հազար հեկտարի վրա

10:46, 5 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի նահանգում անտառային հրդեհը, որն ստացել Է «Դիսկի» անվանումը, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով տարածվում Է մեծ արագությամբ եւ արդեն ընդգրկել Է 112 հազար հեկտար մակերես: Օգոստոսի 4-ին այդ մասին հայտնել Է նահանգի հրշեջ գերատեսչությոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գերատեսչության տվյալներով՝ այս պահին հաջողվել Է հսկողության տակ վերցնել հրդեհի տարածքի 35 տոկոսը, ըստ որում հուլիսի վերջից այն գրեթե եռապպատիկ աճել Է: Ընդամենը նահանգւմ այս տարի արձանագրվել Է անտառային հրդեհների ավելի քան 6 հազար օջախ, կրակի ճարակ են դարձել 234,5 հազար հեկտար անտառ եւ 400 շենք:

Սպասվում Է, որ մոտ օրերս հրդեհների ծուխը կհասնի մինչեւ Սան Ֆրանցիսկո՝ նահանգի խոշորագույն քաղաքաներից մեկը: Տեղական իշխանությունները պատրաստվում են հայտարարել նախազգուշացում օդի որակի լուրջ վատաման մասին: Կրակի դեմ պայքարում գործի են դրված 5 հազար հրշեջներ: Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ քամու պոռթկումները կաող են օգոստոսի 6-ին փոքր-ինչ հանդարտվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am