Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան

10:14, 5 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է IRIB լրատվական գործակալությունը:

Նիկոլ Փաշինյանն Իրանում է աշխատանքային այցով՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը:

Նախատեսված է ՀՀ վարչապետի և Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը:


© 2009 ARMENPRESS.am