Նավթի գները նվազել են. 04-08-21

09:06, 5 Օգոստոս, 2021

ՆՅՈՒ ՅՈՐՔ - ԼՈՆԴՈՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.92%-ով և կազմել 68.42 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 2.57%-ով և կազմել 70.61 դոլար:

Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:


© 2009 ARMENPRESS.am