Հաիթիի նախկին վարչապետը հերքել է կապը նախագահի սպանության հետ

21:51, 4 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հաիթիի նախկին վարչապետ Պոլ Դենին հայտարարել է, որ հանդիպել է նախագահ Ժովենել Մոիզի սպանության ենթադրյալ կազմակերպիչներից մեկի՝ Քրիստիան Սանոնի հետ, սակայն որևէ կերպ ներգրավվածություն չունի հանցագործության մեջ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հաիթիի դատախազությունը մի շարք քաղաքական ու կրոնական գործիչների, այդ թվում և Պոլ Դենիին ձերբակալելու կարգադրություն էր արձակել:

«Անկասկած, ես որևէ կերպ կապ չունեմ այդ սարսափելի հանցագործության հետ»,- ասվում է Դենիի տարածած հայտարարության մեջ: Նա հայտնել է, որ միայն մեկ անգամ՝ 2021 թվականի մարտին Պորտ-օ-Պրենսում է հանդիպել Սանոնին հետ և զրուցել երկրի քաղաքական իրավիճակի շուրջ: «Սանոնը հայտնեց իր նախագահական նկրտումների մասին, որոնք ինձ զարմանալի թվացին՝ կտրված Հաիթիի քաղաքական իրողություններից»,- նշել է նախկին վարչապետը: Նա հորդորել է դատախազությանը՝ չեղարկել իրեն ձերբակալելու մասին կարգադրությունը:

Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզը հուլիսի 7-ին մահացու վիրավորվել էր  իր նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով: Նա նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի փետրվարի 7-ից:

 


© 2009 ARMENPRESS.am