Թաիլանդում ոստիկանությունը ձերբակալել է գոյություն չունեցող պատվաստանյութեր վաճառող տղամարդու

21:34, 4 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թաիլանդի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը երեք ամիս շարունակ սոցիալական ցանցերում հաջող կերպով վաճառել է կորոնավիրուսի դեմ գոյություն չունեցող պատվաստանյութեր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Թաիլանդի ոստիկանության կիբեռհանցավորության դեմ պայքարի վարչությունը:

45-ամյա քաղաքացին իր գովազդն է տեղադրել սոցիալական ցանցերի իր հաշիվներում և պնդել, թե ներմուծում է Pfizer-ի և Moderna-ի պատվաստանյութեր ԱՄՆ-ից, ինչպես նաև Sinopharm՝ Չինաստանից: Մինչդեռ երկրում պատվաստումներն իրականացվում են անվճար՝ Sinovac և AstraZeneca պատվաստանյութերով:

3 ամիսների ընթացքում հանցագործը 50 հաճախորդից կարողացել էր աշխատել ավելի քան 6 հազար ԱՄՆ դոլար:


© 2009 ARMENPRESS.am