Ստուգվել է զինծառայողների մարտական պատրաստվածության մակարդակը . ՊՆ

17:48, 4 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 4-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների անձնակազմերի հետ օգոստոսի 4-ին անցկացվել են մասնագիտացված համատեղ վարժանքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տեսական ու գործնական պարապմունքների միջոցով ստուգվել են զինծառայողների մարտական պատրաստվածության մակարդակն ու  մարտավարամասնագիտական գիտելիքները, կատարելագործվել են դաշտային պայմաններում առաջադրված խնդիրները կատարելու հմտությունները։


© 2009 ARMENPRESS.am