Ռուսաստանը կավելացնի Շրի Լանկա ուղիղ չվերթների թվաքանակը

16:14, 4 Օգոստոս, 2021
ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային տարեշրջանում Ռուսաստանի եւ Շրի Լանկայի միջեւ ուղիղ չվերթների թիվը կավելենա՝ հասնելով շաբաթական երկու-երեքի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Տուրպրոմ»-ը:

Այդ որոշումն ընդունվել Է «Ռոսավիացիա»-ի ղեկավար Ալեքսանդր Ներադկոյի՝ Շրի Լանկայի քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Դհարմադասադ Ուփուլ Գանգնաթհի հետ հանդիպման արդյունքում: Ենթադրվում Է, որ փոխադրումները կիրականացնի «Աերոֆլոտ»-ը:

Շրի Լանկա թռիչքները վերսկսվել են հուլիսի 31-ին, սակայն դեռ այնտեղ թռչում Է միայն մեկ ավիաընկերություն՝ SriLankan Airlines-ը, եւ շաբաթը մեկ անգամ՝ շաբաթ օրերին:

Ճշտվում Է, որ ներկայում յոթօրյա շրջագայության արժեքը Շրի Լանկայի չորսաստղանի հյուրանոցում սկսվում Է երկու հոգու համար 130 հազար ռուբլուց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am