COVID-19-ի 29 նոր դեպք է գրանցվել Տոկիոյի Օլիմպիադական խաղերի ընթացքում

10:48, 4 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվս 29 մարդու մոտ կորոնավիրուս Է հայտնաբերվել՝ կապված Տոկիոյի Օլիմպիադական խաղերի հետ: Այդ մասին օգոստոսի 4-ին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրանց տվյալներով՝ 29 ախտահարվածների թվում կա չորս մարզիկ, որոնք Ճապոնիա են ժամանել արտասահմանից:

Նշվում Է, որ դա COVID-19-ի հայտնաբերված դեպքերի ամենամեծ թիվն Է այն անձանց շրջանում, որոնք կապված են Օլիմպիական խաղերի հետ:

COVID-19-ով վարակման դեպքերի ընդհանուր թիվը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ընթացքում հասել Է 322-ի: Խաղերից առաջ նրանց հակառակորդները նախազգուշացրել Էին, որ օտարերկրացիների ներհոսի կապակցությամբ երկրում կարող Է առաջանալ վարակի նոր բռնկում, ինչը կհանգեցնի բժիշկների լրացուցիչ լուրջ ծանրաբեռնվածության, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am