Արցախում տարհանվել  է ևս 6 զինծառայողի աճյուն

20:39, 3 Օգոստոս, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն օգոստոսի 3-ին շարունակել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Ինչպես «Արմենպրես»տեղեկացավ ծառայության կայքից, հայտնաբերվել է 3 հայ զինծառայողի աճյուն: Եվս 3 աճյուն ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների հատվածում:

«Ընդհանուր առմամբ, օգոստոսի 6-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 6 աճյուն»,- հայտնում են  Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից՝ հավելելով, որ նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: 

Ըստ աղբյուրի՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է 1629 աճյուն:  


© 2009 ARMENPRESS.am