ՀՀ վարչապետը չորս պաշտոնյաների ազատել է զբաղեցրած պաշտոններից

18:53, 3 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ չորս պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ Հայաստանի էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից, ՀՀ վարչապետն իր որոշումներով Վահագն Օհանյանին ազատել է արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից, Սուրեն Ղամբարյանին՝ վարչապետի օգնականի պաշտոնից, Համլետ Բատիկյանին՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից և Լիանա Ղալթաղչյանին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։


© 2009 ARMENPRESS.am