Լիլիթ Մակունցին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան

16:19, 3 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

ՀՀ նախագահի օգոստոսի 2-ի հրամանագրով Լիլիթ Մակունցը նշանակվել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան:

 

 


© 2009 ARMENPRESS.am