Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած դաժան վրաերթի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

16:05, 3 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թ օգոստոսի 02-ին, ժամը 20:35-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում Տավուշի մարզի 64-ամյա բնակիչն իր կողմից վարվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել  Սևան քաղաքի 37-ամյա բնակչուհուն, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է:

Ինչպես այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, դեպքի առթիվ  Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարված դեպքի վայրի զննության ընթացքում պարզվել է, որ վրաերթի ենթարկվելու հետևանքով կնոջ մարմնի մասերը մասնատվել են, իսկ դիակը «Մերսեդես» ավտոմեքենայի դիմացի հողմապակու կոտրված հատվածով հայտնվել է ավտոմեքենայի սրահում:

Կատարվել են նաև տրասնպորտային միջոցի զննություն, հետազոտման համար վերցվել են նմուշներ, նշանակվել են փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am