Google-ն աշնանը կներկայացնի նոր չիպով աշխատող սմարթֆոններ

15:07, 3 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google ընկերությունն աշնանը կներկայացնի Pixel 6 եւ Pixel 6 Pro սմարթֆոնները, որոնք աշխատում են նոր չիպով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Pixel 6-ը եւ Pixel 6 Pro-ն կներկայացվեն այս աշնանը, եւ հենց այդ ժամանակ մենք ձեզ հետ հաղորդակից կլինենք բոլոր մանրամասներին»,-ասվում Է ընկերության փոխնախագահ Ռիք Օսթեռլոուի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Google-ի բլոգում:

Օսթեռլոուի խոսքով՝ սմարթֆոններն աշխատելու են Tensor նոր չիպով, որը հատուկ ստեղծվել Է Pixel մոդելների համար: «Մենք ձեռնամուխ ենք եղել շարժական սարքերի համար տեխնոլոգիական հարթակի ստեղծմանը, որը մեզ թույլ կտա Pixel-ի օգտատերերին ներկայացնել մեր ամենակատարելագործված արհեստական ինտելեկտը եւ մեքենայական ուսուցումը: Մենք ձեռնամուխ ենք եղել Pixel 6-ի համար միկրոսխեմայով մեր համակարգի ստեղծմանը: Եվ այժմ, տարիներ անց, այն գրեթե պատրաստ Է»,-նշել Է Օսթեռլոուն:

Նոր սմարթֆոնները նաեւ կունենան կատարելագործված խցիկ եւ խոսքի ճանաչման տեխնոլոգիա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am