Տոկիո-2020. Ըմբիշ Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

15:06, 3 Օգոստոս, 2021

ՏՈԿԻՈ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը չդարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Չալյանը մրցեց Ադրբեջանից Ռաֆիգ Հուսեյնովի հետ: Գյումրեցի մարզիկը պարտվեց 4:1  հաշվով:

Քիչ ավելի ուշ պայքարի մեջ կմտնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ով 97 կգ քաշային կարգի եզրափակիչում մրցում է ռուս Մուսա Եվլոևի հետ:

Կարապետ Չալյանը ծնվել է 1993 թվականի օգոստոսի 7-ին Գյումրիում։ 2010 թվականից հանդես է եկել միջազգային մրցումներում։ 2013 թվականին դարձել է պատանիների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն՝ մինչև 74 կգ քաշային կարգում։ 2015 թվականին մասնակցել է Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերին։ 2016 թվականին Ռիգայում ընթացող Եվրոպայի առաջնությունում մինչև 75 կգ քաշային կարգում Կարապետը նվաճել է բրոնզե մեդալ։ 2019 թվականին Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մինչև 77 կգ քաշային կարգում նա դարձավ արծաթե մեդալակիր` եզրափակչում զիջելով ռուս Ալեքսանդր Չեխիրկինին: 2021 թվականին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Կարապետ Չալյանը չի կարողացել նվաճել բրոնզե մեդալ։

 

 


© 2009 ARMENPRESS.am