Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

14:43, 3 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրեց Ռուբեն Ռուբինյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Քվեարկությունից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են  քվեարկել Ռուբինյանի թեկնածությանը:

ԱԺ նախագահի մյուս տեղակալի համար ՔՊ-ի թեկնածուն Հակոբ Արշակյանն է: ԱԺ նախագահի երրորդ տեղակալի պաշտոնի համար ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:

 

 


© 2009 ARMENPRESS.am