ՀՀ նախագահը ստորագրել է կառավարությունում նոր նշանակումների հրամանագրեր

14:12, 3 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով կառավարության կազմում նոր  նշանակումներ են կատարվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անահիտ Ավանեսյանը վերանշանակվել է ՀՀ առողջապահության նախարար, Անդրանիկ Փիլոյանը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Վահրամ Դումանյանը՝ ԿԳՄՍ նախարար, Վահան Քերոբյանը՝ էկոնոմիկայի նախարար:

Նախագահի հրամանագրով Մհեր Գրիգորյանը վերանշանակվել է փոխվարչապետի պաշտոնում:

Կարեն Անդրեասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար, իսկ Տիգրան Խաչատրյանը՝ ֆինանսների նախարար:


© 2009 ARMENPRESS.am