Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 237 նոր դեպք, մահվան դեպքեր չեն արձանագրվել

11:07, 3 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է հիվանդության 237 նոր դեպք, առողջացել է 156 քաղաքացի, մահվան նոր դեպքեր չեն արձանագրվել: Մեկ օրում կատարվել է 7398 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 357 957-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 713 դեպք, որոնցից 220 289-ն առողջացման, 4621-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4681 պացիենտ: 

Արձանագրվել է նաև մահվան 1122 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

 

 


© 2009 ARMENPRESS.am