ՄՕԿ-ում Տոկիոյի Խաղերի մասնակիցներին համարել են քովիդի համար ամենաստուգված հանրակցությունն աշխարհում

09:39, 3 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցները կազմում են նոր կորոնավիրուսային վարակի համար ամենաստուգված հանրակցությունը մոլորակի վրա: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Ադամսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վերջին օրերին Ճապոնիայում արձանագրվում Է կորոնավիրուսով վարակումների թվի աճ: Օրական աճը գերազանցում Է 10 հազարը, մեկ ամսում այդ թիվը տասնապատիկ մեծացել Է: «Իրադրությունը, դժբախտաբար, եզակի չԷ Ճապոնիայի համար: Իմ երկրում վարակվածների թիվն Էլ ավելի շատ Է, ինչպես եւ ամբողջ աշխարհում: Բայց ես կցանկանայի ընդգել, որ, որքան ինձ հայտնի Է, միայն մեկ հոսպիտալ Է հատկացվել այն հիվանդների համար, ովքեր կապված են Օլիմպիական խաղերի հետ, եւ նրանց թիվն այնքան Էլ մեծ չԷ: Այնպես որ մենք չենք վեցրել (Ճապոնիայի առողջապահության համակարգի ) միջոցները, առավել եւս որ ՄՕԿ-ը գործի դրել 200 սեփական բժշկական աշխատողների»,- ասել Է Ադամսը:

«Ահա թե ինչու ենք մենք ձգտում հավաստիացնելու Ճապոնիայի ժողովրդին, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք անում:

Հուլիսից ի վեր մենք արել ենք 500 հազար թեստ: Ճշմարտությունն այն Է, որ այստեղ Է աշխարհի ամենաթեստավորված հարնակցությունը»,- ընդգծել Է նա: Տոկիոյում Օլիմպիական խաղերն սկսվել են հուլիսի 23-ին, մրցումները կտեւեն մինչեւ օգոստսի 8-ը: Խաղերին մասնակցում Է ավելի քան 11 հազար մարզիկ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am