Առաջին զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողները ուխտագնացություն են կատարել Տաթևի վանք

21:44, 2 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին զորամիավորման զորամասերից մեկի մի խումբ զինծառայողներ հուլիսի 31-ին ուխտագնացություն են կատարել Տաթևի վանք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինծառայողները ծանոթացել են վանական համալիրի պատմությանը, ստացել վանահայր Միքայել վարդապետ Գևորգյանի օրհնությունը։


© 2009 ARMENPRESS.am