ՌԴ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ

19:28, 2 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Կրեմլի լրատվական ծառայությունը:

«Հուսով եմ, որ ձեր գլխավորած կառավարության գործունեությունը կնպաստի բարեկամական, ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը Հարավային Կովկասում»,-ասված է հաղորդագրությունում:

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը և համատեղ աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ: ՌԴ նախագահը Փաշինյանին մաղթել է հաջողություններ, քաջ առողջություն և բարեկեցություն:


© 2009 ARMENPRESS.am