Գնել Սանոսյանը նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

18:32, 2 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գնել Սանոսյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

Ավելի վաղ կառավարության որոշմամբ Գնել Սանոսյանն ազատվել էր Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից: Սանոսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում կփոխարինի Սուրեն Պապիկյանին, որը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ:

 

 


© 2009 ARMENPRESS.am