Սուրեն Պապիկյանը նշանակվել է փոխվարչապետ

16:03, 2 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սուրեն Պապիկյանին փոխվարչապետ նշանակելու մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

Սուրեն Պապիկյանը 2018թ. մայիսի 11-ին նշանակվել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար: 2018 թվականի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից և կառավարության ձևավորումից հետո 2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնում։

Կառավարության կառուցվածքում փոփոխություններից հետո՝ 2019թ. հունիսի 1-ի, Պապիկյանը վերանշանակվել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում:

 

 


© 2009 ARMENPRESS.am