Արշակ Կարապետյանը կնշանակվի պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ

15:19, 2 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին առաջարկել է ՀՀ պաշտպանության նախարար նշանակել Արշակ Կարապետյանին, փոխվարչապետ՝ Սուրեն Պապիկյանին, շրջակա միջավայրի նախարար՝ Ռոմանոս Պետրոսյանին, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ Նարեկ Մկրտչյանին:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանը ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:


© 2009 ARMENPRESS.am