Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ

12:33, 2 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը.
Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,- ասված է հրամանագրում:

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ իշխող մեծամասնություն ունեցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: 

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին՝ տալով  Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը կատարում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պարտականությունները: 


© 2009 ARMENPRESS.am