Նորընտիր ԱԺ-ի պատգամավորները երդմամբ ստանձնեցին լիազորությունները

10:44, 2 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ութերորդ գումարման խորհրդարանի պատգամավորները երդմամբ ստանձնեցին լիազորությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին նիստը նախագահող տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը ընթերցեց երդման տեքստը, որից հետո բոլորը միասին երդվեցին:

Նորընտիր խորհրդարանում ներկայացված է 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները:

Խորհրդարանում ներկայացված է ընդհանուր 107 պատգամավոր:


© 2009 ARMENPRESS.am