Նախագահ Սարգսյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին

14:07, 1 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Համադաշնության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի և Շվեյցարիայի համագործակցությունը հիմնված է մեր ժողովուրդների փոխադարձ հարգանքի ու վստահության վրա։ Շվեյցարիայի մեծաթիվ հայ համայնքն իր աշխույժ գործունեությամբ նպաստում է երկու երկրների ու ժողովուրդների մերձեցմանը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կընդլայնենք բազմաթիվ ոլորտներում միջպետական կապերը և փոխգործակցությունը»:


© 2009 ARMENPRESS.am