Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի սկզբնամասում այրվում է մոտ 900 հակ անասնակեր

13:55, 1 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնn oգոստոսի 1-ին, ժամը 02։15-ին ահազանգ է ստացել, որ Հարթաշեն գյուղի սկզբնամասում այրվում է անասնակեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ անասնագոմի մոտակայքում այրվում է մոտ 900 հակ պահեստավորած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:40-ին:

 


© 2009 ARMENPRESS.am