Իրանում քննարկվել է ՀՀ-ում դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցը

15:04, 31 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության սոցիալական ապահովության ներդրումների ընկերության հրավերով հուլիսի 27-ից 29-ը Թեհրանում էր գտնվում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գլխավորած պատվիրակությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում ՀՀ-ի դեսպանությունը տեղեկացնում է, որ այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը ծանոթացել է դեղագործական մի շարք ձեռնարկությունների արտադրությանը:

Այնուհետև կողմերի միջև տեղի են ունեցել քննարկումներ Հայաստանում դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու շուրջ, որի արդյունքում ստորագրվել է համապատասխան արձանագրություն:


© 2009 ARMENPRESS.am