Մեկնարկել են Condor ավիուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ չվերթները

14:23, 31 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Condor ավիուղիները հուլիսի 31-ից կիրականացնեն Ֆրանկֆուրտ - Երևան- Ֆրանկֆուրտ երթուղով չվերթները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»  ընկերությունից:

Շաբաթական կիրականացվի մեկ թռիչք՝ յուրաքանչյուր շաբաթ օր:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք՝ condor.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:


© 2009 ARMENPRESS.am