Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով երկու հրշեջ մահացել է

13:18, 31 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգաթ շրջանում անտառային հրդեհների հետևանքով երկու հրշեջ մահացելէ, ևս երկուսը՝ վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 31-ին երկրում անտառային հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել: Այդպիսով, աղետի գոտում են հայտնվել Անթալիայի, Մերսինի, Օսմանիեի, Մուղլայի և Ադանայի՝ հրդեհից տուժած շրջանները:

Թուրքիան արդեն չորրորդ օրն է՝ պայքարում է լայնամասշտաբ անտառային հրդեհների դեմ:  Թուրքական «Անադոլու» գործակալության տվյալներով՝ երկրում կրակի 98 օջախներից 88-ը հաջողվել է վերահսկողության տակ առնել: Կրակի արագ տարածմանը նպաստում է քամին:


© 2009 ARMENPRESS.am