Աֆղան զինվորականների գործողությունների հետևանքով ավելի քան 100 թալիբ սպանվել կամ վիրավորվել է

12:10, 31 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի զորքերը «Թալիբան» արմատական շարժումից հետ են  գրավել Հերատ նահանգի Գուզարա շրջանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը:

«Ավելի քան 100 թալիբ սպանվել կամ վիրավորվել է»,- ասված է գերատեսչության «Twitter»-ի հայտարարության մեջ:

Նշվում է, որ աֆղան ուժայինները մեծ քանակությամբ զենք և զինամթերք են առգրավել:

Աֆղանստանում կառավարական ուժերը պայքարում են «Թալիբան» շարժման զինյալների դեմ, որոնք զգալի տարածքներ են գրավել երկրի գյուղական շրջաններում և հարձակում ծավալել խոշոր քաղաքների վրա:


© 2009 ARMENPRESS.am